Ստամբուլում Թուրքիա – Ադրբեջան խաղից առաջ քանդվել է մարզադաշտի տանիքի մի մասը

Ստամբուլում Թուրքիա – Ադրբեջան խաղից առաջ քանդվել է մարզադաշտի տանիքի մի մասը

PanARMENIAN.Net - «Թյուրք Տելեկոմ Արենայում», որտեղ հոկտեմբերի 11-ին կկայանա Եվրո-2012 ընտրական մրցաշարի հանդիպումը Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների միջև, վթար է պատահել:

Ստամբուլում անձրևային և քամոտ եղանակի պատճառով քանդվել է մարզադաշտի տանիքի 12 մետր երկարությամբ և 3 մետր լայնությամբ մի հատված:

Տրիբունայի տանիքը, որի շինարարությունն ավարտվել էր մոտ մեկ տարի առաջ, կշռում էր 38կգ: Չնայած, որ քամու արագությունը հասնում էր 22կմ/ժամի, քանդված կտորն ընկել է կողքը` դատարկ տեղում: Այն, որ տանիքը չի ընկել անմիջապես մարզադաշտի հարևանությամբ գտնվող մայրուղու վրա, խոշոր ողբերգություն է կանխել: Պոկված տանիքն արդեն ամրացվել է իր նախկին տեղում, հաղորդում է apasport.az-ը:

Անմիջապես վթարից հետո մարզադաշտ ժամանած «Գալաթասարայի» նախագահի օգնական Ադնան Օզթյուրքը երաշխավորել է, որ խաղի ընթացքում ոչ մի խնդիր չի ծագի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---