Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել «Shanghai Rolex Masters – 2011» առաջնությունից

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել «Shanghai Rolex Masters – 2011» առաջնությունից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանն ավարտել է իր ելույթները Չինաստանում` «Shanghai Rolex Masters – 2011» առաջնությունում, որի մրցանակային ֆոնդը կազմում է 3 240 000 դոլար:

Հոկտեմբերի 11-ին մրցաշարում իր երկրորդ հանդիպմանը աշխարհի 57-րդ ռակետ Նալբանդյանը երկու սեթերում զիջել է գերմանացի Ֆլորիան Մայերին, որը ATP վարկանիշում 23-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Մայերը 1 ժամ 14 րոպեում 3:6, 4:6 հաշվով հաղթանակ է տարել: Սա թենիսիստների երրորդ հանդիպումն էր պաշտոնական խաղերում, և Նալբանդյանը դեռևս առջևում է 2-1 հաշվով, հաղորդում է gotennis.ru-ն:

Հաջորդ առաջնությունը, որին կմասնակցի Նալբանդյանը, կմեկնարկի Ստոկհոլմում հոկտեմբերի 17-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---