Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը կրկին չի փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը կրկին չի փոխել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

PanARMENIAN.Net - 2011 թ. հոկտեմբերի 11-ի նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ, 2011 թ. սեպտեմբերին արձանագրվել է 0.8% գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ ավելացել է 1.4 տոկոսային կետով և կազմել 6.2%:

ՀՀ ԿԲ Խորհուրդը նշել է, որ ներկայումս տնտեսության արտաքին հատվածից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա շարունակում են մնալ չեզոք: Սակայն դեռևս անորոշ են մնում զարգացած երկրների հիմնարար անհաշվեկշռվածություններին այդ երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արձագանքները: Ընդ որում, տնտեսության ներսից եկող ազդակները գնաճային միջավայրի վրա, ընդհանուր առմամբ, զսպող են, երբ հանրագումարի են բերվում աշխատանքի շուկայի, մասնավոր ծախսումների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ազդեցությունները: Վերջիններս հետագայում մեծապես կախված կլինեն նաև արտաքին հատվածի զարգացումներից:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ գնաճի վերջին ամիսների զարգացումները համահունչ են 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրերում նախանշված հետագծին, և չնայած սեպտեմբերի վերջին գնաճը գերազանցել է տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանը, սակայն առաջիկա ամիսներին ակնկալվում է դրա աստիճանական նվազում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---