Սայմոն Կոքս. Նախքան Բերեզովսկին հետ կմղեր գնդակը տուգանային դաշտից դուրս, ես ձեռքով խաղացի

Սայմոն Կոքս. Նախքան Բերեզովսկին հետ կմղեր գնդակը տուգանային դաշտից դուրս, ես ձեռքով խաղացի

PanARMENIAN.Net - Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը, խոսելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին, խոստովանել է, որ նախքան Հայաստանի ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին հետ կմղեր գնդակը տուգանային դաշտից դուրս, ինքը ձեռքով է խաղացել:

«Ես անգամ չնկատեցի, որ գնդակը Բերեզովսկու ձեռքերին դիպավ տուգանային դաշտից դուրս, բայց իմ թիմակիցների հետ միասին մրցավարից պահանջեցի դա կանոնների խախտում համարել»,- Կոքսի խոսքն է հաղորդում BBC-ն:

Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական մրցաշարի Իռլանդիա-Հայաստան վերջին հանդիպմանը մրցավար Իտուրալդե Գոնսալեզը կարմիր քարտ ցույց տվեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, քանի որ, իսպանացու կարծիքով, Բերեզովսկին ձեռքով էր խաղացել տուգանային դաշտից դուրս:

Արդյունքում Հայաստանի հավաքականը մնաց տաս հոգով և 2:1 հաշվով զիջեց Իռլանդիային` B խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը:

Հղումներ թեմայով.
12  03.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզումը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---