12 հոկտեմբերի 2011 - 10:36 AMT
Հիլարի Քլինթոնն մտադիր է ավարտել իր քաղաքական կարիերան

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ կլքի իր պաշտոնը Բարաք Օբամայի ընթացիկ նախագահական ժամկետի ավարտից հետո: Associated Press-ին տված հարցազրույցում Քլինթոնը հաղորդել է նաև, որ շահագրգռված չէ իշխանության կառույցներում հետագա աշխատանքով և ուզում է սովորական կյանքին վերադառնալ: Ավելի վաղ Պետքարտուղարը չէր բացառում, որ իր պաշտոնին կմնա Օբամայի վերընտրվելու դեպքում:

Քլինթոնը հայտնել է նաև, որ հավատում է Օբամայի հաղթանակին 2012թ. նախագահական ընտրություններում:

Հիլարի Քլինթոնը, որը 2011թ. հոկտեմբերին կդառնա 64 տարեկան, Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. հունվարից: Նախկինում նա Նյու Յորք նահանգից ԱՄՆ Սենատի անդամ էր, ինչպես նաև պայքարել է 2008թ. նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու դառնալու իրավունքի համար: Քլինթոնը ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահի տիկինն է, որն ընտրվել է Սենատի անդամ: