Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Հայաստանը զբաղեցրեց իր տեղը աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա

Յուրա Մովսիսյան. Կարծում եմ, Հայաստանը զբաղեցրեց իր տեղը աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Իռլանդիայի հետ խաղից հետո նշեց, որ հավքականի տղաների մոտ գերիշխում է հպարտության զգացումը, ոչ թե չարությունը:

«Եթե համեմատելու լինենք այն ինչ կատարվեց իռլանդացիների հետ Փարիզում 2009թ., այժմ նրանց համար ամեն ինչ բարենպաստ դասավորվեց: Սակայն, չեմ ուզում ամեն ինչում մեղադրել մրցավարին: Նա վատ չաշխատեց, սակայն, Բերեզովսկուն կարմիր քարտ ցույց տալուց առաջ, պետք է նկատեր Քոկսի խաղը ձեռքով»,-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում irishexaminer.com-ը:

Ըստ հարձակվողի, եթե նրանք 11 հոգով խաղային, կկարողանային ցուցադրել իրենց խաղն ու գոլեր իրացնել. «Սակայն, սա ֆուտբոլ է, ոչինչ չես անի: Մեր երիտասարդ դարպասապահը ևս իրեն գերազանց դրսևորեց: Մեկ տարի առաջ, ոչ ոք չէր մտածի, որ մենք նման դիրք կարող ենք զբաղեցնել: Կարծում եմ, Հայաստանը զբաղեցրեց իր տեղը աշխարհի ֆուտբոլային քարտեզի վրա»: Մովսիսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի հավաքականը կկրկնի հաջող ելույթը նաև 2014թ. ընտրական փուլում: «Ես կարող եմ ասել, որ հպարտանում եմ մեր տղաներով»,-ասել է հարձակվողը:

21  Ազգային հավաքականի դեմքերը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---