12 հոկտեմբերի 2011 - 12:15 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում առաջին անգամ կնշեն Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը

Այսուհետ Հայաստանում հոկտեմբերի երրորդ կիրակին նշվելու է Գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Հայաստանում առաջին անգամ նշելու են գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը: Այս տարի այդ օրը նշվելու է հոկտեմբերի 16-ին, ինչը խորհրդանաշական է, քանի որ այդ օրը նշվում է նաև Պարենամթերքի միջազգային օրը»,- հավելել է նա:

Հայաստանի կառավարության 2011-ի ապրիլի 21-ի N538 որոշման համաձայն ամեն տարի հոկտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը նշվելու է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աշխատողի օրը»:

ՖՈՏՈՇԱՐՔ