Գոնսալեսը կարգադրություն է ստացել Իռլանդիա-Հայաստան խաղում օգնել իռլանդացիների՞ն 12 հոկտեմբերի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը հայտնում է, որ երկուշաբթի օրը նրա գրասենյակ այցելել են Սլովակիայի ֆուտբոլի մի շարք պատասխանատու անձիք, որոնք հայտնել են, որ տիրապետում են Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղի սպասվելիք դատավարության շուրջ կարևոր տեղեկատվության: Ըստ նրանց, կան կասկածներ, որ իսպանացի դատավոր Իտուռալդե Գոնսալեսը ստացել է կարգադրություն հանդիպումն այնպես վարելու, որ իռլանդացիներն անցնեն հաջորդ փուլ: Պատճառը բացատրվում էր նրանով, որ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան պարտք է Իռլանդիայի հավաքականին 2010թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու ճանապարհին, Ֆրանսիայի հավաքականի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած անարդարության համար: Այդ խաղի ժամանակ ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրին ակնհայտորեն ձեռքով խաղալուց հետո էր փոխանցում կատարել գոլի հեղինակ դարձաձ Վիլյամ Գալասին: Այս մասին Գրիգորյանը փորձել է տեղյակ պահել երեկվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, սակայն ապարդյուն, քանի որ նրանց բջջայիններն անջատված են եղել, PanARMENIAN.Net –ին հաղորդում է Գրիգորյանը: Իռլանդիա-Հայաստան հանդիպուման ժամանակ մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Ռոման Բերեզովսկուն, մինչդեռ իռլանդացի հարձակվող Սայմոն Կոքսն ինքն էր ձեռքով խաղացել: Իռլանդացիները հաղթեցին 2:1 հաշվով և դուրս եկան խմբային փուլից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |