Հայաստանի գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել խաղողի մթերման գործընթացը

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել խաղողի մթերման գործընթացը

PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանում արտադրվել է 175 հազար տոննա խաղող 2010-ի 220 հազար տոննայի փոխարեն, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Ձեռքբերումների շարքում ցանկանում եմ նշել, որ այս խաղողի մթերումը կազմակերպվել էր շատ լավ մակարդակով»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարն ասել է, որ արդեն մթերվել է 106 հազար տոննա խաղող 2010-ի 134 հազար փոխարեն, միաժամանակ հավելել է, որ 1 կգ խաղողը մթերվել է 130 դրամով: Միայն Տավուշի մարզում խաղողը մթերվել է 1 կգ համար 120 դրամով:

Կարապետյանը հավելել է, որ խաղողի, մրգի և բանջարեղենի մթերման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, այս տարի արտադրվել է 42 հազար տոննայով ավելի պտղատու կուլտուրաներ և 23 հազար տոննայով ավելի բանջարաբոստանային կուլտուրաներ, մնացած կուլտուրաների ծավալների արդյունքներն ավելի ուշ են ամփոփվելու:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---