Ֆելիքս Խաչատրյան. ՀԱԿ-ը հուսով է, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը ու կհեռանան

Ֆելիքս Խաչատրյան. ՀԱԿ-ը հուսով է, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը ու կհեռանան

PanARMENIAN.Net - Իր շուրջօրյա հանրահավաքներով Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ցույց տվեց իր ուժը, ինչպես նաև հասկացավ, որ դեռ շատ անելիք ունի հասնելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը: «Սպասենք, որ իշխանություններն ի վերջո կհասկանան ժողովրդի ու պետության վիճակն ու վճռական քայլերի կդիմեն»,-հավելել է նա:

Խաչատրյանը նշել է նաև, որ ՀԱԿ-ը «արկածախնդրության չի դիմի» ու կպայքարի նպատակին հասնելու համար համաժողովրդական ճնշման միջոցով: Նա նաև հավելեց, որ իրենց համար առաջնայինը նախագահ Սարգսյանի հրաժարականն է ու արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկել է շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան է ստացել: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Ակցիան ավարտվեց հոկտեմբերի 8-ին 18 կետից բաղկացած բանաձևի ընդունմամբ՝ նշելով որ ՀԱԿ-ի գլխավոր կարգախոսն այսուհետ կլինի նախագահ Սարգսյանի հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---