Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը պարենային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը պարենային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանը մտադիր է առաջիկա տարիներին պարենային անվտանգության մակարդակը հասցնել 80 տոկոսի: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ինչպես հաղորդել է նախարարը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մշակվել և հաստատվել է 2010-2012թթ. պարենային անվտանգության անվտանգության հայեցակարգը: «Այսօրվա դրությամբ Հայաստանում պարենային ինքնաապահովման մակարդակը կազմում է շուրջ 60 տոկոս: Մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին այդ ցուցանիշը հասցնել 80 տոկոսի»,- ասել է նա: Այդ առումով նախարարը նշել է, որ «դա շատ բարձր ցուցանիշ է, սակայն մենք անպայման պետք է հասնենք դրան»:

Նախարարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում կան ուղղություններ, որտեղ այդ մակարդակը բարձր չէ, մասնավորապես, դա վերաբերվում է հավի մսի արտադրությանը: «Հայաստանը ներկրում է մեծ քանակությամբ հավի միս, քանի որ կարող է բավարարել ներքին պահանջարկի ընդամենը 37 տոկոսը»,- ասել է նա: Սերգո Կարապետյանը հաղորդել է, որ այդ մթերքով սեփական ապահովվածությունը բարձրացնելու համար մշակվել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալու առաջիկա տարիներին հասցնել այդ ցուցանիշը 60 տոկոսի: Միաժամանակ նա հավելել է, որ երկրում հացահատիկային կուլտուրաների ինքնաապահովման ցուցանիշը հասել է 55-60 տոկոսի նախկին 40 տոկոսի փոխարեն:

Պարենային անվտանգության հայեցակարգի ընդունումը լուրջ հիմքեր է ստեղծում տեղական արտադրությունը խթանելու համար, հատկապես գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում:

4  12.10.11 - ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---