ԵԱ ընտրական փուլն ավելին տվեց Հայաստանի հավաքականին, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը

ԵԱ ընտրական փուլն ավելին տվեց Հայաստանի հավաքականին, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի «թեթև ձեռքով» Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել Եվրոպայի 2012 առաջնության ընտրական փուլի խմբային արգելքը: Այն բանից հետո, երբ նա Հայաստանի հավաքականը թողեց 10 հոգով արդեն խաղի 26-րդ րոպեին, ոչ ոք, հավանաբար, արդեն չէր կասկածում, որ հաղթանակն Իռլանդիայի գրպանում է:

Սակայն, դաշտում մենք տեսանք Հայաստանի նոր հավաքականին, որն այդպիսին չէր նույնիսկ Սլովակիայի ու Մակեդոնիայի հետ խաղերում: Ամեն ինչ այլ էր՝ հայ ֆուտբոլիստները ցուցադրեցին հասուն և բարձրորակ ֆուտբոլ, նրանք հոգեաբնորեն «չկոտրվեցին», հակառակը, ստիպեցին մրցակցին հայտնվել ծանր կացության մեջ: Անշուշտ, Իռլանդիայի հավաքականը կարող է հպարտանալ, որ գրավեց երկրորդ տեղը խմբում, սակայն, նույնիսկ անզեն աչքով երևում էր, թե ինչ ֆուտբոլ էին նրանք խաղում՝ անհետաքրքիր ու ձանձրալի:

«Ավիվա» մարզադաշտում ուղղակի խաղ չէր «կարմիրների» և «կանաչների» միջև, խաղում էին թիմեր, որոնց ընդամենը մեկ քայլ էր բաժանում Եվրո-2012-ից: Ափսոս, որ այդ քայլն անել հայկական հավաքականին չհաջողվեց: Սակայն, Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեզ ավելին տվեց, քան եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու հնարավորութուն՝ մենք արդեն ունենք համարձակ ու հաղթանակի ձգտող թիմ և իսկական պրոֆեսիոնալ մարզիչ:

Ճիշտ նկատեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն, ասելով, որ Հայաստանը «զբաղեցրեց իր տեղն աշխարհի ֆուտբոլային քարտեզում», որտեղ նա դեռ կարձանագրի իր հաղթանակները:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
10  12.10.11 - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ժամանումը "Զվարթնոց" օդանավակայան
21  Ազգային հավաքականի դեմքերը
21  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---