Սաուդյան Արաբիան ևս պնդում է, որ Իրանը պետք է պատասխան տա ԱՄՆ-ում սաուդյան դեպսանի դեմ մահափորձի նախապատրաստման համար

PanARMENIAN.Net - Իրանը պատասխան է տալու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի նախապատրաստման համար: Ինչպես հայտնում է «Ռոյթերսը», այդ մասին այսօր հայտարարել է սաուդյան արքայազն Տուրկի ալ Ֆայսալը: Ըստ նրա, բավարար քանակի ապացույցներ կան առ այն, որ Իրանի պաշտոնական կառույցները մեղսակից են սաուդյան դիվանագետի դեմ մահափորձի նախապատրաստմանը:

Ինչպես հայտնում է «Վեստի, ռու»-ն, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ երկրներ քննարկում են ՄԱԿ ԱԽ դիմելու հնարավորությունը: Բացի այդ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Իրանի մասնակցությունը դավադրությանը անհետևանք չի մնա և մտադիր է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: Ըստ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, սպառնալիքը Արևմուտքին Թեհրանի կողմից ավելի ակնհայտ դարձավ:

Իրանը ժխտում է մեղադրանքները: Ավելին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Հազաին բողոք է գրել Պան Գի Մունին, որտեղ ասվում է, որ իր երկիրը խստորեն դատապարտում է «այդ ամոթալի հայտարարությունը» և մեղադրանքները համարել է քաղաքականապես պատճառաբանված:

ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 11-ին հայտարարեցին իրանական դավադրություն բացահայտելու մասին, որի համաձայն նախատեսվում էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունն ու ռումբի պայթեցում սաուդյան ու իսրայելյան դեսպանատների մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---