Ջո Բայդեն. Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար

Ջո Բայդեն. Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանը պատասխանատվություն կկրի ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը նախապատրաստելու համար: Ըստ նրա, Վաշինգտոնը կաշխատի համաշխարհային հանրության հավանությունը ստանալ հնարավոր պատասխան գործողությունների համար»,-հայտարարել է Բայդենը ABC հեռուստաալիքի «Good Morning America» հաղորդման եթերում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց նաև, որ Թեհրանի գործողությունները կհանգեցնեն Իրանի մեկուսացմանն ու պատժամիջոցների խստացմանը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

ԱՄՆ իշխանությունները հոկտեմբերի 11-ին հայտարարեցին իրանական դավադրություն բացահայտելու մասին, որի համաձայն նախատեսվում էր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունն ու ռումբի պայթեցում սաուդյան ու իսրայելյան դեսպանատների մոտ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---