Հայաստանի և Ռուսաստանի դեպոզիտարիաները որոշել են համագործակցել

Հայաստանի և Ռուսաստանի դեպոզիտարիաները որոշել են համագործակցել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» (ՀԿԴ) ԲԲԸ և ռուսական «Ազգային հաշվարկային դեպոզիտարիա» (ԱՀԴ) ՓԲԸ ոչ բանկային վարկային կազմակերպության միջև կնքվել է համագործակցության պայմանագիր ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման և վարման մասին: «Դեպոզիտարիաները փոխշահավետ և հեռանկարային են համարում Եվրասիայի Կենտրոնական Դեպոզիտարիաների Ասոցիացիայի (ԵԿԴԱ) շրջանակներում իրենց համագործակցությունը և ամուր գործարար կապեր հաստատելու նպատակ ունեն»,- նշվում է Nasdax OMX Armenia-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

«Մեր համագործակցության արդյունքում Ազգային հաշվարկային դեպոզիտարիային իրավունք է տրվել Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայում բացել օտարերկրյա անվանատիրոջ արժեթղթերի հաշիվներ, ինչը թույլ կտա ռուսական դեպոզիտարիային իր հաճախորդների անունից արժեթղթեր ձեռք բերել հայկական արժեթղթերի շուկայում: Դա կարևոր քայլ է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ներդրողների համար հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացի պարզեցման և ներդրումների խրախուսման գործում»,- ընդգծել է ՀԿԴ-ի տնօրեն Վահան Ստեփանյանը:

ԱՀԴ-ի Խորհրդի նախագահ Էդդի Աստանինն իր հերթին հավելել է, որ ԱՀԴ-ի ռազմավարական զարգացման շրջանակներում գործառնական համագործակցությունը ԱՊՀ երկրների կերնտրոնական դեպոզիտարիաների հետ առաջնային ուղղությունն է: «Հիմք ընդունելով հաճախորդների և թողարկողների կարիքները, մենք զարգացնում ենք ԱՊՀ երկրների թողարկողներ արժեթղթերի սպասարկման ծառայությունները՝ ներառյալ գործարքների վերջնահաշվարկները և կորպորատիվ գործողությունների իրականացումը` համագործակցելով ԵԿԴԱ անդամ հանդիսացող կենտրոնական դեպոզիտարիաների հետ»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---