Հերթապահության ժամանակ ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Յուրիկ Ներսիսյանը

Հերթապահության ժամանակ ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող Յուրիկ Ներսիսյանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին` ժամը 12:40-ի սահմանում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Ներսիսյանը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայությունը, միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---