Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա օլիմպիադայի հաղթողները ստացան նեթբուքներ, iPad և այլ մրցանակներ

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա օլիմպիադայի հաղթողները ստացան նեթբուքներ, iPad և այլ մրցանակներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Կոմիտասի անվ. Կամերային երաժշտության տանը Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա 6-րդ օլիմպիադայի 13 անվանակարգերում հաղթողներին շնորհվեցին մրցանակներ, հայտնում են Սինոփսիս Արմենիայի մամլո ծառայությունից։

Հաղթողներից են Հասմիկ Օսիպյանը (Հայաստան)` 1-ին մրցանակ։ Նրան շնորհվեց նոութբուք Վիվասել-ՄՏՍ-ի կողմից, Մոհամեդ Աբու Օբայդա Մոհամեդին Սաուդյան Արաբիայից 2-րդ մրցանակի համար` Սինոփսիս Արմենիայի կողմից iPad, Վաչե Գալստյանին 3-րդ մրցանակի համար` նեթբուք ՁԻՀ-ի կողմից, Ռոզա Բեջանյանին - 3-րդ մրցանակի համար` նեթբուք Յունիքոմփի կողմից։

Օլիմպիադան նպատակ ունի խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում, հայտնաբերել երիտասարդ կադրերի, խրախուսել միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունը, պարզաբանել երիտասարդ մասնագետների գիտելիքների մակարդակը և ստեղծել միկրոէլեկտրոնիկայի երիտասարդ մասնագետների համայնք:

Միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան ամենամյա միջազգային 6-րդ օլիմպիադայում մրցակցում էին 349 մասնակիցներ Բելառուսից, Չինաստանից,Գերմանիայից, Հնդկաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Ուկրաինայից և այլ երկրներից։ Մասնակիցներից 133-ը հայաստանյան համալսարանների և ՏՏ ընկերությունների ներկայացուչներ էին։

Օլիմպիադան ընդգրկում էր հետևյալ թեմաները` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Օլիմպիադան իրականացվեց 2 փուլով: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչներն ու հովանավորներն են Սինոփսիս Արմենիան և Վիվասել-ՄՏՍ-ը: Օլիմպիադան հովանավորում էր նաև Յունիքոմփը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը և մի շարք այլ ընկերություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---