ՀՀ նախագահը պարգևատրել է ՏՏ ոլորտում նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին

ՀՀ նախագահը պարգևատրել է ՏՏ ոլորտում նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում 2011թ. ՀՀ նախագահի կրթական պարգևների արժանացած ուսանողներին և աշակերտներին, ովքեր ստացել են տարբեր անվանակարգերում իրենց շնորհված պարգևները:

Հաղթողների համար սահմանվել են «լավագույն ասպիրանտ», «լավագույն մագիստրանտ», «լավագույն բակալավր», «լավագույն սփյուռքահայ ուսանող», «լավագույն ուսանողուհի», «լավագույն աշակերտ» անվանակարգերն ու մրցանակները, որոնք հովանավորվում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից: «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է գալիս որպես ծրագրի գործընկեր:

Նախագահը շնորհավորել է նրանց և մաղթել, որ այս ճանաչումը լինի նրանց առաջին քայլը ձեռքբերումներով ու հաղթանակներով լեցուն իրենց կյանքում:

Վկայականների հետ միասին հաղթողները ստացել են ՏՏ ոլորտը խորհրդանշող հատուկ կրթական հուշախորհրդանիշ-արձանիկներ: Պարգևատրված 38 երիտասարդներից 23-ը տարբեր բուհերի ուսանողներ են, 15-ը` ավագ դպրոցի աշակերտներ, որոնց ընտրել է ՏՏ ոլորտում հանրապետության նախագահի պարգևի կազմկոմիտեն` բաղկացած 195 թեկնածուներից:

ՏՏ ոլորտում կրթական պարգևներ շնորհվում է այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր բարձր գնահատականներ ունեն, հասարակական ակտիվ գործունեություն են ծավալում, մասնակցել են ՏՏ օլիմպիադաների, գիտական աշխատանքների հեղինակ են և ունեն բազմակողմանի գիտելիքներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---