13 հոկտեմբերի 2011 - 11:59 AMT
Apple-ը շահել է դատն ընդդեմ Samsung-ի. Galaxy Tab 10-ի վաճառքն Ավստրալիայում դադարեցվել է

Apple ընկերությունը Ավստրալիայի Դաշնային դատարանում հաղթել է միջանկյալ դատական արգելքն ընդդեմ Samsung-ի և վերջինիս Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգչի։ Ըստ դատարանի որոշման, Galaxy Tab 10.1 Ավստրալիայում չի սկսելու վաճառվել մինչև դատական լսումները վերջնականորեն չավարտվեն, հաղորդում է CNET-ը։

Դատավոր Անաբել Բենեթն իր դատական որոշման տեքստում նշել է, որ երկար է մտածել նման որոշում կայացնելուց առաջ։ Նրա խոսքով, Galaxy Tab 10.1-ը չի կարող վաճառվել Ավստրալիայում, քանի որ օգտագործում է touch էկրանի նույն տեխնոլոգիան, ինչ Apple-ն իր iPad պլանշետային համակարգչում։ Apple-ին մեծ վնաս կհասցվի Galaxy Tab 10.1-ի վաճառքի դեպքում, իսկ Samsung-ն էլ իր հերթին չի վաստակի այն գումարները, որը կանխատեսում էր Ավստրալիայի շուկայի համար։

Այս տարի երկու ընկերությունները միմյանց դեմ անընդհատ դատական հայցեր են հարուցում։ Apple- ն արդեն հաղթել է Samsung-ին՝ զրկելով Samsung-ին Galaxy սմարթֆոնի և Galaxy Tab պլանշետի վաճառքի իրավունքից Գերմանիայում։ Այժմ Samsung-ի պատասխան դատական գործընթացն է ընթանում՝ Ֆրանսիայում Phone 4S –ի վաճառքի դադարեցման համար։ Ընկերությունները մեղադրում են միմյանց դիզայնի և որոշ տեխնոլոգիաների կրկնօրինակման մեջ։