13 հոկտեմբերի 2011 - 16:10 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացրել է Ադրբեջանին, որ նա մոռանա հակամարտության ուժային լուծման մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) նախազգուշացրել են Ադրբեջանին, որ նա հրաժեշտ տա ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու մասին պատրանքներին: Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը, այդ մասին ասվել է «ԵԱՀԿ դերը հակամարտությունների լուծման մեջ. Լեռնային Ղարաբաղ» հատուկ շնորհանդեսի ժամանակ: Համանախագահները, մասնավորապես Ֆասիեն, զգուշացրել եմ Ադրբեջանին, որ նա հույս չունենա, թե ժամանակի հետ կարող է տնտեսական և ժողովրդագրական առավելություն ստանալ Հայաստանի հանդեպ և դա օգտագործել հակամարտության մեջ: Նաև շոշափվել է շփման գծում դիպուկահարների խնդիրը և նշվել է, որ կողմերից մեկը դեմ է դիպուկահարների հեռացմանը: Դավթյանի խոսքով, բոլոր մասնակիցները հասկացել են, որ խոսքը գնացել է հենց Ադրբեջանի մասին:

Դավթյանը հաղորդել է, որ համանախագահները նախազգուշացրել են նաև Հայաստանին, որ նա չկարծի թե ստատուս քվոն պահպանելու օգնությամբ ժամանակի հետ կարող է հասնել ԼՂՀ ճանաչմանը:

Իր հերթին հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը նշել է, որ շնորհանդեսի ժամանակ ելույթների մեծ մասը, հատկապես համանախագահներինը, շատ հավասարակշռված էին և կառուցողական ու նման էին Հայաստանի դիրքորոշմանը, և դրանցում ընդգծվել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: