Իռլանդիայի բախտը կրկին բերեց. Գոնսալեսից հետո նրանց բաժին ընկավ Էստոնիան

Իռլանդիայի բախտը կրկին բերեց. Գոնսալեսից հետո նրանց բաժին ընկավ Էստոնիան

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին Կրակովում տեղի ունեցավ Եվրո-2012 անցումային խաղերի վիճակահանությունը: Իրենց խմբերում 2-րդ տեղերը զբաղեցրած 8 թիմեր կպայքարեն Եվրո-2012 եզրափակիչ դուրս գալու համար:

Վիճակահանությունը կատարել են ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն և Լեհաստանի հավաքականի նախկին հարձակվող Զբիգնեև Բոնեկը, որը Եվրո-2012-ի դեսպաններից մեկն է:

Ըստ վիճակահանության, անցումային խաղերում Թուրքիան կխաղա Խորվաթիայի հետ, Էստոնիան՝ Իռլանդիայի, Չեխիան՝ Չերնոգորիայի, իսկ Բոսնիա և Հերցոգովինան՝ Պորտուգալիայի:

Խաղերը տեղի կունենան նոյեմբերի 11, 12 և 15-ին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ առաջնությունն ընդունող Լեհաստանից ու Ուկրաինայից բացի, արդեն անցել են Իսպանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդերլանդները, Հունաստանը, Անգլիան, Դանիան ու Շվեդիան: Մրցաշարի եզրափակիչ փուլի վիճակահանությունը կանցնի դեկտեմբերի 2-ին Կիևում: Եվրո-2012 տեղի կունենա Ուկրաինայի ու Լեհաստանի ութ քաղաքներում հունիսի 8-ից մինչև հաջորդ տարվա հուլիսի 1-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---