13 հոկտեմբերի 2011 - 16:59 AMT
«Ախթամար» նոր հյուրանոցային համալիրը ստացել է կառավարության աջակցությունը

ՀՀ կառավարությունը մինչև 2014 թ. հոկտեմբերի 15-ը հետաձգել է ներդրումային ծրագրով «Ախթամար» ՓԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում հաշվարկված ԱԱՀ գումարի վճարման ժամկետը, հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նշված ՓԲԸ միջև կնքվելիք պայմանագրի նախագծին։

Ծրագրի համաձայն ընկերությունը Գեղարքունիքի մարզի մոտ 20 հա տարածքում նախատեսում է ստեղծել զբոսաշրջային մեծ համալիր, որը կներառի փոքր հյուրանոցներ (քոթեջներ), հանրային սննդի օբյեկտներ, խաղահրապարակներ, ժամանցային տարբեր կենտրոններ, ինչպես նաև լեռնադահուկային երթուղային ցանց, մոտ 110 մշտական աշխատատեղ։