ՀԱՊԿ կաջակցի Հայաստանին 2012 թ. կայանալիք ԱԱՀՈՒ զորավարժությունների անցկացման հարցում

ՀԱՊԿ կաջակցի Հայաստանին 2012 թ. կայանալիք ԱԱՀՈՒ զորավարժությունների անցկացման հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են 2012թ. Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժության կազմակերպմանն առնչվող հարցեր: Սեմերիկովը նշել է, ՀԱՊԿ քարտուղարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել հայկական կողմին զորավարժության կազմակերպման ընթացքում` անհրաժեշտության դեպքում նաև Հայաստան գործուղելով համապատասխան աշխատակիցների: Զորավարժությունն ընդգրված է 2012թ. աշխատանքային պլաններում և կազմակերպվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Հանդիպմանը քննարկվել են նաև 2011թ. օգոստոսի 12-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Բաղդասարյանն ու Սեմերիկովը պայմանավորվածություն են ձեռք բերել նոյեմբեր ամսին Երևանում կազմակերպել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նպատակով աշխատաժողով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---