«Համադասարանցիներ»-ն այսուհետ կճանաչի մարդկանց լուսանկարները

«Համադասարանցիներ»-ն այսուհետ կճանաչի մարդկանց լուսանկարները

PanARMENIAN.Net - «Համադասարանցիներ» սոցիալական ցանը գործարկում է մարդկանց լուսանկարները ճանաչելու տեխնոլոգիա։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Տեխնոլոգիան կտարածվի ցանցով երկու փուլով։ Սկզբում ծրագիրը կորոշի դեմքերի առկայությունը լուսանկարներում և կառաջարկի օգտագործողներին նշել դրանք համապատասխան անուններով։ Իսկ հետագայում տեխնոլոգիան ավտոմատ կերպով կորոշի մարդկանց՝ հիմնվելով արդեն իսկ առկա նշումների վրա։ Տվյալ պարագայում օգտագործողներին միայն կմնա հաստատել կամ մերժել նշումը։

Լուսանկարների ճանաչումը չի կիրառվելու փակ ֆոտոալբոմների դեպքում։ Բացի դրանից օգտագործողները կարող են ապաակտիվացնել այս ֆունկցիան իրենց կարգավորումներում։ «Համադասարանցիների» համար այս տեխնոլոգիան նախագծել է Face.com-ը։

«Համադասարանցիներ»-ը պատկանում են Mail.Ru խմբին, որը նաև Mail.ru պորտալի, «Мой мир» սոցիալական ցանցի սեփականատերն է և «ВКонтакте» սոցիալական ցանցի 39,99%-ի բաժնետերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---