Երևանում մեկնարկում է «Զուգահեռների հատում» արվեստի միջազգային սեմինարը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-16-ը Երևանում ընթանալու է «Զուգահեռների հատում» ժամանակակից արվեստի միջազգային սեմինարը, որի շրջանակում նախատեսվում են մի շարք քննարկումներ, դասախոսություններ, շնորհանդեսներ ժամանակակից արվեստի ոլորտում:

Իրենց փորձն ու գործունեությունը Երևանում ներկայացնելու են Վրաստանի և Գերմանիայի ժամանակակից արվեստի համադրողներ Սոֆիա Տաբաթաձեն, Վաթո Ծերեթելին, Վիբկե Բերենսը և Բերիթ Ֆիշերը: Իրենց հերթին, Հայաստանից Նազարեթ Կարոյանը, Սուսաննա Գյուլամիրյանը, Ռուբեն Արևշատյանը, Ազատ Սարգսյանը, Աննա Բարսեղյանը և արվեստագետների «Արտ-լաբորատորիա» խումբը կներկայացնեն իրենց փորձառությունը:

Միջոցառումը կայանում է Գյոթեի անվան ինստիտուտի «Culture and development» ծրագրի «Competence Center for cultural managers» ենթածրագրի շրջանակներում: Միջոցառման գործընկերներն են նաև Անտարես մեդիա հոլդինգը, New Society for Visual Arts-ը (Բեռլին), AICA-Հայաստանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը: Աջակիցներն են` «The Other Possible Worlds - Proposals on this Side of Utopia» համադրողական խումբը, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և «The Club»-ը: Սեմինարը նախաձեռնել է անկախ համադրող Եվա Խաչատրյանը:

Սեմինարի ամփոփիչ հանդիպման ընթացքում քննարկվելու է արվեստի հաստատությունների միջև միջազգային ցանցի ստեղծման խնդիրը: Ըստ նախնական մտահղացման` ցանցը հիմնված է լինելու համագործակցության, ինքնակազմակերպվող նմանատիպ հաստատությունների և կոլեկտիվների միջև փորձի փոխանակության վրա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---