28 ապրիլի 2003 - 23:09 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԺԱՄԱՆՈՒՄ ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի օծման 1700-ամյակի կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II հրավերով մայիսի 2-5 Հայաստան կայցելեն Վրացական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլիա II-ը եւ Ղուպտական ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը պատրիարք Շենուդա III-ի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, նախանշված են եղբայրական եկեղեցիների առաջնորդների հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, այցելություններ Գիտությունների ազգային ակադեմիա եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: