Ադրբեջանի ներքին գործերի նախարարը ժամանել է Երևան

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը ժամանել է Երևան: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության ՀԿԼ վարչությունը, Ուսուբովը Երևանում է գտնվում հոկտեմբերի 14-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:

Նիստին կմասնակցեն նաև, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունների և ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոյի պատվիրակություններն ու պաշտոնատար անձինք:

Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվեն հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից երկրների ներքին գործերի մարմինների հետագա համագործակցության կատարելագործմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---