Արազ Ազիմովը չի բացառում Ուկրաինայի հնարավոր ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

Արազ Ազիմովը չի բացառում Ուկրաինայի հնարավոր ներգրավումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ Ուկրաինայի ներգրավման հնարավորությունը: «Ուկրաինան ԵԱՀԿ անդամ է, ինչպես և Ադրբեջանը, ուստի բոլոր տեսակետներից, ելնելով գործընկերության, համագործակցության շահերից, Ուկրաինան բոլոր հիմքերն ունի այդ հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ շահագրգռված լինելու համար»,- ասել է նա: Նրա խոսքով` ժամանակին Ուկրաինան Բաքվին երաշխիքներ էր տալիս, որ ինքը պատրաստ է մասնակցել խաղաղապահական գործողությանը ԵԱՀԿ բազմազգ ուժերի կազմում, եթե նման գործողություն իրականացվի: «Բացի դրանից, Ուկրաինան բոլոր հիմքերն ունի այդ հակամարտության լուծմամբ և Եվրոպայում այլ հակամարտությունների կարգավորման ավելի հստակ հեռանկարներով շահագրգռված լինելու համար: Նրա դերը վերջինը չէ նաև առ այն, որ նա մոտ ժամանակներս նախագահելու է ԵԱՀԿ-ում»,- նշել է Ազիմովը: Նա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ուկրաինայի դրական ներդրման հույս է հայտնել: «Նա բոլոր հնարավություններն ունի դրա համար»,- ասել է Ազիմովը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---