14 հոկտեմբերի 2011 - 09:27 AMT
Բելառուսը խնդրում է «Գազպրոմին» գազի դիմաց պարտքերը տեղափոխել հաջորդ տարի

Բելառուսը խնդրել է «Գազպրոմին» գազամատակարարման դիմաց պարտքերը 2011-ից տեղափոխել հաջորդ տարի: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Մինսկն առաջարկում է պարտքի ողջ գումարը 2012-ին բաժանել հավասար մասերի կամ ներառել պարտքերը գազի գնի մեջ: Ռուսաստանի նախնական համաձայնությունը վճարումը հետաձգելու մասին արդեն ստացվել է, և հիմա քննարկվում է Բելառուսի համար գազի գինը:

«Գազպրոմը» իր հերթին հայտարարում է, որ հույս ունի Մինսկի հետ պայմանաբագիր կնքել արդեն նոյեմբերին: Ռուսաստանի և Բելառուսի միջև գործող գազային պայմանագրի ժամկետը սպառվում է 2011-ի դեկտեմբերին: