14 հոկտեմբերի 2011 - 09:29 AMT
ԱՄՆ-ը Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարել իրանական դավադրության բացահայտումից հետո

ԱՄՆ-ն Իրանի հետ անմիջական կապի մեջ է մտել դավադրությունը բացահայտելուց հետո, որն իբր նպատակ է ունեցել սպանելու ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հոկտեմբերի 13-ին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: «Մենք ուղիղ կապեր ենք ունեցել Իրանի հետ: Ես չեմ պատրաստվում ձեզ հետ կիսվել լրացուցիչ տեղեկատվությամբ»,- լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Նուլանդը նշել է, որ ԱՄՆ-ը տարբեր տարբերակներ ունի Իրանի հետ բանակցություններ անցկացնելու համար, ինչպես անմիջականորեն, այնպես էլ Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, որը ներկայացնում է ամերիկյան շահերն Իրանում: