14 հոկտեմբերի 2011 - 09:32 AMT
Ֆրանսիան ամբողջությամբ աջակցում է Իրանի դեմ ամերիկյան նախաձեռնությունը

ՄԱԿ-ին կից ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը առանձնազրույցներ է ունեցել ԱԽ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչների հետ, ներառյալ Ռուսաստանը, իրանական դավադրության բացահայտումից հետո, որն իբր նպատակ է ունեցել բացահայտել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՄԱԿ-ում ֆրանսիացի դեսպան Ժերար Արոն, պատասխանելով այն հարցին, թե ինչ միջոցներ կարող է ընդունել ՄԱԿ ԱԽ-ն Իրանի դեմ մեղադրանքների հետ կապված, ուղիղ տեքստով հայտարարել է. «Դա պետք է ամերիկացիները որոշեն, բայց Ֆրանսիան աջակցում է ամերիկյան նախաձեռնությունը»: Ֆրանսիական դեսպանի խոսքով, «դավադրության ետևում կանգնած են Իրանի պաշտոնական անձինք»: