Հոկտեմբերի 19-20-ին Հունաստանում տեղի կունենա համընդհանուր գործադուլ

PanARMENIAN.Net - Հունական արհմիությունները մտադիր են երկօրյա գործադուլ անցկացնել հոկտեմբերի 19-20-ին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին հոկտեմբերի 13-ին հայտնել են խոշորագույն մասնավոր հատվածի արհմիութենական միավորումը (GSEE) և պետծառայողների արհմիութենական միավորումը (ADEDY): Այդպիսով արհմիությունները որոշել են մեկ օրով երկարացնել նախապես հոկտեմբերի 19-ին հայտարարված գործադուլը:

Արհմիությունները բողոքում են ծախսերի կրճատման նոր միջոցների դեմ, որին Հունաստանը գնաց՝ նոյեմբերին ԵՄ և ԱՄՀ հերթական 8-միլիարդանոց դրամաբաժինը ստանալու համար: Առանց այդ միջոցների երկրին դեֆոլտ է սպառնում 350-միլիարդանոց պարտքի պատճառով:

Ընդ որում համընդհանուր գործադուլից առաջ երկիրն արդեն կաթվածահար է եղել նման ակցիաներից: Հինգշաբթի 48 ժամով կանգնեց ողջ հանրային տրանսպորտը Աթենքում, ուրբաթ օրը չեն աշխատելու նաև տաքսիները: Գործադուլ են անում իրավաբանները: 4-ժամյա գործադուլ են անցկացրել հիվանդանոցների աշխատակիցները: Երկրորդ օրն է փակ են երկրի բոլոր թանգարաններն ու հնագիտական հուշարձանները:

48-ժամյա գործադուլ են սկսել պետական հեռուստատեսությունն ու ռադիոն: Ուրբաթ օրը սկսվում է մաքսայինների գործադուլը, որը կտևի 10 օր: Գալիք շաբաթ գործադուլ կանեն կրթության ոլորտի աշխատակիցները:

Աթենքի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հանրային տրանսպորտի բացակայությունը, աղբը, որը չի հավաքվում արդեն հոկտեմբերի 5-ից և որը չեն պատրաստվում հավաքել մինչև հոկտեմբերի 19-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---