Վարդան Մինասյան. Ռոման Բերեզովսկուն հեռացնելը դարձավ Իռլանդիայի հավաքականին պարտվելու պատճառը 14 հոկտեմբերի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ հենց Ռոման Բերեզովսկու հեռացումը պատճառ է դարձել Իռլանդիայի հավաքականին պարտվելու համար: «Մինչև Բերեզովսկուն հեռացնելը մեր տղաներն այնպես էին խաղում, ինչպես մենք էինք պլանավորել: Առաջին 25 րոպեն մենք հսկայական առավելություն ունեինք գնդակին տիրապետելու առումով, բայց այդ կարմիր քարտն ամեն ինչ փոխեց»,- Մինասյանի խոսքերը հաղորդում է lifesports.ru-ն: Մարզիչը նշել է, որ կարևոր չէ, թե խաղացել է արդյոք Բերեզովսկին ձեռքով, քանի որ ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ձեռքով խաղ Իռլանդիայի հավաքականի հարձակվողի կողմից. «Չեմ կարծում, որ վերախաղարկում կլինի: Բայց ամեն դեպքում այս թեմայով մեծ արձագանք կլինի, որն արդեն ինչ-որ բան արժե»,- նշել է նա: ՈՒԵՖԱ-ն պատրաստ է քննարկել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նամակը, որը պահանջել է հետաքննություն անցկացնել խաղի մրցավարական սխալների առիթով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |