2012թ. Հայաստանը կարող է դառնալ Ոստիկանների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ

PanARMENIAN.Net - 2012թ. սեպտեմբերի 2-9 Իսրայելում կայանալիք Ոստիկանների միջազգային ասոցիացիայի (ՈՄԱ) գագաթաժողովում կքննարկվի այդ կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ոստիկանների հայկական ասոցիացիայի նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը: Ըստ նրա, այդ հարցը քննարկվել է սեպտեմբերի 20-25-ը Բուխարեստում կայացած ՈՄԱ գագաթաժողովում:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի անդամակցության հարցը հիստերիա առաջացրեց Թուրքիայի մոտ, որը դեմ հանդես եկավ դրան, սակայն Հայաստանին սատարեցին ԱՄՆ, Ֆրանսիայի ու Իսրայելի ասոցիացիաների ղեկավարները: Նա ընդգծեց Իսրայելի ասոցիացիայի ղեկավարի խոսքը, որը հայտարարեց թուրքերին, որ եթե նրանք այդքան վրդովված են, «կարող են հաջորդ տարի ժամանել Իսրայել ու անձամբ դեմ քվեարկել Հայաստանին»: Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցության դրական պահերին, ապա Սարգսյանը նշել է, որ ՈՄԱ անդամ 63 երկրներից Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի միայն 24-ի հետ, «անդամակցության դեպքում հայկական ասոցիացիան «ոսկե կամուրջ» կդառնա ՀՀ և այդ երկրների միջև»: Ըստ գնդապետի, դա նաև թույլ կտա Հայաստանին իրավական աջակցություն ցույց տալ Հայաստանի քաղաքացիներին այն երկրներում, որոնց հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---