14 հոկտեմբերի 2011 - 13:29 AMT
Հայաստանում երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ

Այսօր, ժամը 12.30-ին ՀՀ տարածքում՝ Գառնիից 10 կմ արևմուտք տեղի է ունեցել 3,5 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա, էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5 բալ։

Երևանում և Աբովյան քաղաքում երկրաշարժն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:

Ժամը 12.31-ին և 12.32-ին երկրաշարժին հետևել է երկու հետցնցում` համապատասխանաբար` 2.0 և 3.0 մագնիտուդով, PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱԻ նախարարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Եվրոպական միջերկրական սեյսմիկ կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Երևանից դեպի հյուսիս-արևելք 39կմ հեռավորության վրա. Հրազդանից դեպի արևմուտք 4 կմ հեռավորության վրա և Սոլակից դեպի հյուսիս-արևմւոտք 3 կմ հեռավորության վրա: