14 հոկտեմբերի 2011 - 13:58 AMT
Հայաստանն առաջարկում է մորատորիում հայտարարել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական կոմիտեում նախագահության հարցում

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում ավարտվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական ու բնապահպանական հարցերի կոմիտեի հերթական նիստը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Թբիլիսիից, նիստերի քննարկման թեման է ՍԾՏՀ երկրներում մաքսային համակարգի կատարելագործումը:

Ինչպես նշել է կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, Հայաստանն առաջարկում է արգելք դնել ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը տնտեսական կոմիտեում, եթե այն գերազանցում է երկու անընդմեջ ժամկետը: «Առաջարկությունն այս նիստում չընդունվեց, սակայն մենք մտադիր ենք արծարծել այն նոյեմբերի վերջում, երբ նախագահությունը ԾՍՏՀ ԽՎ-ում վեց ամսով կստանձնի Հայաստանը»,-ասել է նա: Հերթական հանդիպման ճշգրիտ ամսաթիվը դեռ որոշված չէ, հավելել է ԱԺ պատգամավորը:

Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը, Վարդան Բոստանջյանը և Վարդան Խաչատրյանը: