14 հոկտեմբերի 2011 - 14:00 AMT
Միրչա Լուչեսկուն խոստովանել է, որ ԵԱ ընտրական փուլում երկրպագել է Հայաստանին

«Ճիշտն ասած, վերջին հանդիպումների ժամանակ ես երկրպագել եմ Հայաստանի հավաքականին: Այդ թիմը համակրելի ֆուտբոլ է ցուցադրում, ափսոս, որ նա առաջ չանցավ: Առավել ևս, որ Հենրիխն այդ հավաքականում է խաղում»,-ասել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ըստ Լուչեսկուի, կարևոր է, որ «Շախտյորի» ֆուտբոլիստները մինչև նոյեմբեր, մինչ հավաքականների մյուս խաղերը, կենտրոնանան ակումբի խնդիրների վրա: «Այժմ ծանր շրջան է՝ 20 օրում մենք յոթ խաղ ենք անցկացնելու, և վերջին չորսն այդ խաղաշրջանում արտագնա են: Մեզ հարկավոր կլինի բոլոր ֆուտբոլիստների ներկայությունը, որպեսզի նրանք առողջ լինեն ու քարտ չունենան»,-ասել է նա:

Հոկտեմբերի 28-ին «Շախտյորը» Ուկրաինայի գավաթի 1/8 եզրափակչում կհանդիպի «Դինամոյի» հետ:

Երկրի առաջնության 13-րդ տուրում Դոնեցկի ակումբը կհանդիպի «Տավրիայի» հետ, իսկ հոկտեմբերի 19-ին Չեմպիոնների լիգայում կխաղա «Զենիթի» հետ: