Լևոն Ալթունյան. Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է

Լևոն Ալթունյան. Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է

PanARMENIAN.Net - Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման անհրաժեշտությունը կընկալվի այն ժամանակ, երբ բժշկության ապահովագրման բոլոր մնացած ուղիները ընկալվեն որպես քիչ կամ ոչ արդյունավետ: Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը: «Բժշկության զարգացման և բնակչությանը պատշաճ բժշկական ծառայություններ մատուցելու ֆինանսավորման հիմնական և առավել շուկայական աղբյուրը ապահովագրությունն է: Ավելի լավը, քան պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտն է, դեռևս չեն հնարել»,- ընդգծել է նա:

Լևոն Ալթունյանի խոսքով` Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է, «հարկավոր է դրա ընկալումն ու հավատը սեփական ֆինանսական կառույցների, սեփական ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում, կկարողանա օգտվել ապահովագրության այդ տեսակից»: Ընդ որում, ընկերության տնօրենը զգուշացրել է, որ պետք չէ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտը կապել բժշկական ծառայությունների անհապաղ բարելավման հետ: «Առնվազն 5-10 տարի կանցնի, մինչև որ կուտակած ապահովագրավճարների հիմնադրամը վերածվի նոր կլինիկաների, նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---