14 հոկտեմբերի 2011 - 18:24 AMT
Հայաստանի զբոսաշրջային պաստառը լավագույնն է ճանաչվել Vettor Giusti ցուցահանդես-մրցույթում

Հոկտեմբերի 8-14-ը Կորեայում 154 երկրների և շուրջ 400 թղթակից անդամների մասնակցությամբ կայացել է ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 19-րդ նստաշրջանը: Նստաշրջանի շրջանակում կազմակերպված զբոսաշրջային պաստառների Vettor Giusti առցանց քվեարկությամբ ցուցահանդես-մրցույթին, որին մասկացել են ՄԱԿ ԶՀԿ անդամ պետությունները, People's Choice Award անվանակարգում Հայաստանի պաստառը ճանաչվել է լավագույնը:

ՄԱԿ UNWTO գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային ցուցահանդես-մրցույթի գլխավոր մրցանակը հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանին: