14 հոկտեմբերի 2011 - 18:37 AMT
Հոկտեմբերի 19-ին Google-ը և Samsung-ը միասին կներկայացնեն Galaxy Nexus Prime սմարթֆոնը

Google և Samsung ընկերությունները հայտնել են, որ իրենց հետաձգված համատեղ միջոցառումը կկայանա հոկտեմբերի 19-ին։ Նոր հրավերը, որն ուղարկվել է լրագրողներին պարունակել է Android-ի նոր թարմացման Ice Cream Sandwich-ի լոգոտիպը։ Այս մասին հաղորդում է i4u.com-ը։

Այս միջոցառումը պետք է կայանար հոկտեմբերի 11-ին, սակայն Apple-ի համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան պատճառով Samsung-ը և Google-ը հայտարարեցին միջոցառման տեղափոխման մասին։

Սպասվում է, որ միջոցառման ժաման ընկերությունները ներկայացնելու են Android-ի նոր տարբերակով՝ Android Ice Cream Sandwich-ով աշխատող առաջին սարքը՝ Galaxy Nexus Prime հեռախոսը։ Ըստ լուրերի, Galaxy Nexus Prime-ը ունենալու է dual-core պրոցեսոր, 4.5 դյույմ էկրան և 4G ցանցին միանալու հնարավորություն։

Google-ի Nexus հեռախոսների շարքը, որը ներառում էր երկու մոդել՝ Nexus One և Nexus S, կլինեն առաջին հեռախոսները, որոնց հասանելի կլինի Ice Cream Sandwich թարմացումը։ Հնարավոր է միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացնի նաև այլ սարքեր, որոնց թվում կլինի Android-ով աշխատող Nexus պլանշետ