ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը հասել է Արգենտինա

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանի միջոցառումների շարքը հասել է Արգենտինա

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Բուենոս Այրեսի մասնաճյուղի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակներում հոկտեմբերի 9-ին Բուենոս Այրեսի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Արա Գևորգյանի և նրա ղեկավարած ազգային գործիքների համույթի համերգը, որը կազմակերպվել էր ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի, ՀՀ սփյուռքի նախարարության, Արգենտինայում ՀՀ դեսպանության և Բուենոս Այրեսի մշակույթի նախարարության աջակցությամբ ու հովանու ներքո:

Միջոցառմանը ներկա էին Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Մաուրիսիո Մակրին, մշակույթի նախարար Էրնան Լոմբարդին, քաղաքապետարանի` համայնքային կառույցների հետ համագործակցության քարտուղար Կլաուդիո Աբրուխը, Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԸԲՄ-ի և Բուենոս Այրեսի համայնքային բոլոր կառույցների ղեկավարները:

Հայաստանից ժամանած երաժիշտների ելույթն աննախադեպ էր թե արգենտինահայերի, թե մայրաքաղաքի մշակութային կյանքում: Բուենոս Այրեսի մշակույթի նախարար Էրնան Լոմբարդիի վկայությամբ` դա «բացառիկ հնարավորություն էր հայկական ժամանակակից երաժշտարվեստին ծանոթանալու համար»:

Հոկտեմբերի 14-ին Արա Գևորգյանը համերգով հանդես է գալու Արգենտինայի մեծությամբ երկրորդ` Կորդոբա քաղաքում, իսկ հոկտեմբերի 18-ին` Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---