Բաքուն լացակումած ագրեսիվությունից անցել է ագրեսիվ լացակումածությանը

Բաքուն լացակումած ագրեսիվությունից անցել է ագրեսիվ լացակումածությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետևանքների վերաբերյալ նորություն չէ, հայտնել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի և Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ, որոնք միաժամանակ ուղեկցվում են ուժի կիրառման անթաքույց սպառնալիքներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Շավարշ Քոչարյանի խոսքով` նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: «Եվ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները , որոնք, իբր, ուղղվում էին բանակի զինմանը, և թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաև այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ և ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում` դեմ առ դեմ սեփական ժողովրդի առջև»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---