Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը աշակերտներին Միացյալ Թագավորության մասին դասախոսություն է կարդացել

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը աշակերտներին Միացյալ Թագավորության մասին դասախոսություն է կարդացել

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի` անցած ամիս մեկնարկած «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի, կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, ներկայացնելով ՀՀ-ում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլին և նրա անցած դիվանագիտական ուղին, գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակի առնչությամբ` միաժամանակ նշելով, որ գոյություն ունի քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացման վիթխարի ներուժ:

Միջոցառմանը Չարլզ Լոնսդեյլը, աշակերտների համար ծավալուն դասախոսությամբ ներկայացնելով Միացյալ Թագավորությունը և նրա ժողովրդին, մշակույթն ու ավանդույթները, կրթական համակարգը, անդրադարձել է նաև երկու ժողովուրդների նմանություններին: Դեսպանը նաև պատասխանել է հայ դպրոցականների բազմաթիվ հարցերին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---