15 հոկտեմբերի 2011 - 12:19 AMT
«Եդինայա Ռոսիան» պաշտոնապես առաջադրել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնի համար

«Եդինայա Ռոսիան» ներառել է ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման հարցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր ծրագրային ուղերձում, հայտնում է ՌԲԿ-ն:

2011թ. սեպտեմբերի 24-ին «Եդինայա Ռոսիա» համագումարի ժամանակ Դմիտրի Մեդվեդևն առաջարկեց «Եդինայա Ռոսիային» սատարել Վլադիմիր Պուտինի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններում: Դմիտրի Մեդվեդևը համաձայնվեց նաև գլխավորել «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը:

Ինչպես ակնկալվում է, նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցնեն 2012թ. մարտի 4-ին, սակայն ամսաթիվը դեռ վերջնականապես հաստատված չէ: