15 հոկտեմբերի 2011 - 16:36 AMT
Մինչև տարվա վերջ Մոսկվայում Հայկական գրքի տուն կբացվի

Մոսկվայում մինչև այս տարվա վերջ Հայկական գրքի տուն կբացվի Բասմաննայա փողոցի 19 հասցեում (Սադովոյե կոլցոյի սահմաններում): Այն իր տեսքով, դիրքով և ոգով համահունչ կլինի Երևանի կենտրոնում Ռուսական գրքի տանը, որը բացվել է հոկտեմբերի 7-ին:

Հայկական գրքի տանը գործելու է «Արմենիա» մամլո կենտրոնը, որը կհամագործակցիԵրևանում Ռուսական գրքի տան «Ռոսիա» մամլո կենտրոնի հետ: Մոսկվայում Հայկական գրքի տունը կզբաղվի նաև «Ռուսաստանի հայկական աշխարհ» ամսագրի հրատարակությամբ: Հայկական գրքի տանը կգործեն նաև հայոց լեզվի դասընթացներ բոլոր տարիքային խմբերի համար, «Հայկական գիրք» խանութ և քննարկումների ակումբ:

Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, Ռուսաստանի քաղաքներում Հայկական գրքի տների բացման մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1-ին ԱՊՀ երկրների Երիտասարդական միության Վարչության խորհրդի կողմից: Հիշեցնենք, որ հունիսին այդ Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը, հաղորդում է ԱՊՀ երկրների Երիտասարդական միության մամլո կենտրոնը: