«Արևորդի» փառատոնի շրջանակում կբացվի «հատուկ հսկվող տարածքների» մասին ցուցահանդես

«Արևորդի» փառատոնի շրջանակում կբացվի «հատուկ հսկվող տարածքների» մասին ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-17 Երևանում «Արևորդի» (Sunchild) Միջազգային էկոլոգիական փառատոնի շրջանակում կբացվի «Հայաստանի բնական հարստությունները` հատուկ հսկվող տարածքներ» տեղեկատվական ցուցահանդեսը: Միջոցառումը արգելանոցների և ազգային արգելոցների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի լուսանկարների և տեղեկատվական նյութերի միջոցով Հայաստանի բնական ժառանգության համատեքստում ներկայացնել այդ տարածքների կենսաբազմազանությունն ու կարևորությունը: Ցուցահանդեսի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ուներ ներկայացնելու տաս լուսանկար, որոնք արտացոլում են հսկվող տարածքների առանձնահատկությունները: Կազմակերպիչներն ընտրել են 5 լուսանկար, որոնք կոնկրետ տարածք են ներկայացնում: Լուսանկարները համապատասխան տեքստով տեղադրվել են տեղեկատվական ստենդերի վրա:

Միջոցառման նպատակն է Միջազգային էկոլոգիական փառատոնի հյուրերին և մասնակիցներին ներկայացնել Հայաստանի բնական ժառանգությունն ու մշակութային արժեքները:

9  15.10.11 - "Արևորդի" 3րդ միջազգային բնապահպանական փառատոնի պաշտոնական բացման արարողությունը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---