15 հոկտեմբերի 2011 - 16:57 AMT
Արարատի մարզում մեկնարկել են շինարարական աշխատանքներ. կառուցվում է մանկապարտեզ

Այնթափ գյուղում մոտակա ժամանակներս սկսելու է մանկապարտեզի շինարարության աշխատանքները, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Նրա խոսքով մինչ օրս գյուղը չունի մանկապարտեզ և երեխաները ստիպված են հասնել Երևան: Մարզպետը նաև հավելեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով շենքի շինարարության համար տրամադրվելու է գումար պետական բյուջեյից և սոցիալական ներդրումների հիմնադրամից, ընդհանուր առմամբ 295 միլիոն դրամի չափով:

Բացի դրանից, մարզպետի խոսքով, սկսվել են նաև Արտաշատ քաղաքի լճի վերակառուցման աշխատանքները, որի համար կտրամադրվի շուրջ 235 միլիոն դրամ գումար:

1971թ-ին կառուցած լիճը քաղաքի երբեմնի այցեքարտն է եղել: Այժմ այն վերածվել է ճահճի: «Հայջրնախագիծ» ինստիտուտի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լճի վերակառուցմամբ կլուծվի քաղաքի կարևոր էկելեգիական այս խնդիրը: Հուլիսի 6-ին ՀՀ նախագահի հանձնարարականով մեկնարկել են վերակառուցման նախապատրաստական աշխատանքները: