15 հոկտեմբերի 2011 - 18:07 AMT
Այս ամսվա մեջ Orange-ից միջազգային զանգերի համար կարելի է ստանալ կրկնակի բոնուսային միավորներ

Այսօր Orange-ը հայտարարեց հատուկ առաջարկի մասին նրանց համար, ովքեր կատարում կամ ստանում են միջազգային զանգեր: Մինչև հոկտեմբերի 31-ը կատարված և ստացված միջազգային զանգերի յուրաքանչյուր րոպեի համար ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան 2 բոնուսային միավոր 1-ի փոխարեն:

Յուրաքանչյուր օր բաժանորդները կստանան այն բոնուսային միավորները, որոնք առաջացել են նախորդ օրվա ընթացքում կատարված և ստացված միջազգային զանգերից: Օրինակ` եթե բաժանորդը 1 օրվա ընթացքում կատարի կամ ստանա միջազգային զանգեր 20 րոպե ընդհանուր տևողությամբ, ապա անմիջապես հաջորդ օրը կստանա 40 բոնուսային միավոր: