15 հոկտեմբերի 2011 - 18:12 AMT
ՀՀ ԱԺ խոսնակը Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին

Միջխորհրդարանական միության նախագահի և Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի և Պետությունների խորհրդի նախագահների հրավերով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 16-19-ը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կմասնակցի Միջխորհրդարանական միության հոբելյանական 125-րդ վեհաժողովի աշխատանքներին: Ինչպես հաղորդում է խորհրդարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության անդամներ Հեղինե Բիշարյանը, Անահիտ Բախշյանը, Միքայել Վարդանյանը: