Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա

Թուրքերը բարկացել են «Եվրամիության» վրա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կսառեցնիԵՄ հետ բոլոր հարաբերությունները, եթե Կիպրոսը 2012-ին դառնա ԵՄ նախագահ: Թուրք վարչապետը բացատրել է, որ նրա երկիրը չի ճանաչում հունական Կիպրոսի ինքնիշխանությունը, քանի դեռ կղզին չի դառնա միասնական պետություն, հաղորդում է Trend.az-ը:

Բացի դրանից, Էրդողանը կրկին խոստացել է «կոշտ պատասխան միջոցներ» ձեռնարկել, եթե Նիկոսիան շարունակի միակողմանի կարգով շահագործել Միջերկրական ծովում ածխաջրածինների հանքավայրը:

Էրդողանն առաջին անգամ չէ, որ սպառնում է խզել հարաբերությունները ԵՄ հետ: Այսպես, դեռ սեպտեմբերին նա հայտարարել է, որ «եթե խաղաղության (Կիպրոսի հետ) մասին բանակցություններն արդյունք չտան, իսկ ԵՄ-ն իր նախագահ դարձնի Հարավային Կիպրոսը, Թուրքիայի և ԵՄ միջև իսկական ճգնաժամ կլինի» և խոստացել է սառեցնել բոլոր հարաբերությունները:

Պետությունների միջև վեճի պատճառ է նաև Նիկոսիայի կողմից Միջերկրական ծովում նավթի հանքավայրերի շահագործումը: Թուրքիան նույնիսկ խոստացել է այդ վայր ուղարկել իր ռազմանավերը, որովհետև այդ ածխաջրածինների մի մասը, Անկարայի կարծիքով, պատկանում է թուրք կիպրոսցիներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---